23 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, Թուրքիայում՝ իր

Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, Թուրքիայում՝ իր

Թուրքիայի գլխավոր ըննդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Դենիզ Յավուզյըլմազը հարցազրույց է տվել ըննդիմադիր կայքերից մեկին, որտեղ անդրադարձել է Աքքուհյու միջուկային կայանին․ գրում է Ermenihaber-ը։

«Նա նշել է, որ Ռուսաստանը և՛ Թուրքիայում, և՛ Եգիպտոսում ատոմակայաններ է կառուցում, բայց շատ տարբեր պայմաններով ու դրա հետ մեկտեղ ընդգծել. «Ռուսաստանը Եգիպտոսում Եգիպտոսի համար է ատոմակայան կառուցում, իսկ Թուրքիայում՝ իր»։

Ըստ նրա՝ Ռուասաստանը էլեկտրաէներգիայի վաճառքում 60 տարում 207 մլրդ 399 մլն դոլարի եկամուտ կստանա։ Առաջին 15 տարվա ընթացքում տրվել է 12.35 ցենտ գնման երաշխիք մեկ կվտ ժամի համար։ Մնացյալ 45 տարում էլ ռուսները կշարունակեն Թուրքիային վաճառել շուկայական գներով ու քաղաքացիների էլեկտրաէներգիայի վճարները 60 տարի կվճարեն ռուսներին։ Ավելին, էլեկտրակայանը կլինի ռուսներինը ու չի փոխանցվի թուրքերին։ Իսկ Եգիպտոսինը շահագործման օրից ի վեր կլինի Եգիպտոսինը։

Ռուսաստանի համար «Աքքույու»-ի ընդհանուր արժեքը կազմում է 27.3 մլրդ դոլար: Առաջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանը էլեկտրաէներգիայի վաճառքից կվաստակի 37 մլրդ դոլար: Մնացած 45 տարիների ընթացքում վաճառքը կիրականացվի շուկայական գներով՝ ապահովելով ընդհանուր 207.329 մլրդ դոլարի եկամուտ: Ծախսերը հանելուց հետո նրա զուտ շահույթը կկազմի 180 մլն դոլար: Այս տեղեկությունը ստացվել է «Աքքույու միջուկային փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկայական գնահատման և հավաստագրված զեկույցից»:

«Աքքույուի հաշիվ ապրանքագիրը 6 անգամ ավելի բարձր է, քան Եգիպտոսինը. Ի՞նչ պարտք է վճարում Էրդողանը Պուտինին» վերնագրով հրապարկման մեջ նշվում է, որ ռուսները Թուրքիայում կառուցում են ատոմակայան՝ 27.3 մլրդ դոլարով, իսկ Եգիպտոսում՝ 28.7 մլրդ դոլարով: Եգիպտոսը իր պարտքը կմարի 22 տարվա ընթացքում՝ 3% տոկոսադրույքով: Մյուս կողմից, Թուրքիան չի վճարի, բայց էլեկտրաէներգիա կստանա 60 տարի՝ ու լրացուցիչ կճարի 180 մլրդ դոլար:

Նշենք, որ ատոմակայանն ունի 60 տարվա շահագործման ժամկետ՝ 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ապամոնտաժման աշխատաքնները կտևեն ևս 20 տարի, ինչը նշանակում է, որ Աքքույուից կանցնի մեկ դար ու ռուսները կշարունակեն ստիպել Թուրքիային վճարել դրա համար»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ