
Արցախցի մարզիկին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում․ նա 2025-ի աշխարհի լավագույն ուշուիստն է
Արցախցի մարզիկ՝ ուշուիստ, Արսեն Բաղրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում․ տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Նշենք, որ Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով՝ օրերս ճանաչվել է 2025-ի աշխարհի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։
Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։
Առաջիկայում էլ կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։



