
Ներում չեն ունենալու նրանք, ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք․ Արցախի ԱԺ պատգամավոր
Ինձ, իրականում, զզվեցրել են Արցախից թռած, Արցախում չապրած, Արցախից հեռու «կյանքը վայելող», բայց Արցախն ինձնից շատ «սիրողներն» ու Արցախի համար «ախուվախ» անողները․ Facebook-ի իր էջում գրել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախը ձեր կենսագրության «պահեստային բաժինը» չէ, որ անհրաժեշտ պահին բացեք ու փակեք։
Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է, ոչ թե պատասխանատվություն։
Արցախը նրանցն է, ովքեր կորցրել են տուն ու երազանք, իրենց կյանքն են թողել այնտեղ ու այդ կյանքը չեն ուրացել։ Եվ ոչ թե նրանցը, որ պարզապես խոսելու հարմար թեմա են գտել։
Եվ հիշեք՝ ներում չեն ունենալու նրանք, ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք։
Մենք հայրենիք ու մի ամբողջ կյանք ենք կորցրել, իսկ ոմանք պարզապես հարմար պահ ու առիթ են գտել»,- նշել է նա։


