
ԱՄՆ պետքարտուղարի Իսրայել այցը կհետաձգվի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Իսրայել այցը, ըստ երևույթին, կհետաձգվի․ գրել է Timesofisrael-ը՝ հիշեցնելով, որ այցի ընթացքում նախատեսված էր հանդիպում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
«Նախանշված էր, որ ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ պետք է հանդիպեր առաջիկա շաբաթ օրը։ Բայց իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ այցը տեղափոխվել է, և այն նախատեսվում է մարտի 2-ին»,- նշել է աղբյուրը։


