24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Իրանը համաձայնության չգա, այդ օրը շատ վատ կլինի այս երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար․ Թրամփ

Եթե Իրանը համաձայնության չգա, այդ օրը շատ վատ կլինի այս երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ վերահաստատելով Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։

Թրամփն այս մասին գրել է իր Truth Social սոցիալական կայքի էջում։

«Ես եմ որոշում կայացնում։ Ես նախընտրում եմ համաձայնության հասնել, քան՝ հրաժարվել դրանից։ Եթե համաձայնության չհասնեն, այդ օրը շատ վատ կլինի այս երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար։ Որովհետև նրանք մեծ և հրաշալի ժողովուրդ են, և նրանց հետ ոչ մի վատ բան չպետք է պատահի», – նշել է ԱՄՆ առաջնորդը։

 

Ռազմագերիներ