
Մեքսիկայում թմրավաճառական կարտելի առաջնորդի սպանությունից հետո բանտից 23 բանտարկյալ է փախել
Մեքսիկայի Խալիսկո նահանգի Պուերտո Վալյարտա քաղաքի բանտից անկարգությունների ժամանակ փախել է առնվազն 23 բանտարկյալ։
Այս մասին NMas հեռուստաալիքին տված մեկնաբանության ժամանակ հայտարարել է նահանգի հանրային անվտանգության նախարար Խուան Պաբլո Հերնանդեսը։ Նա նշել է, որ հետաքննությունը հաստատել է 23 բանտարկյալների փախուստը, և դաշնային իշխանություններին ուղարկվել են նրանց ձերբակալման մասին ծանուցումներ։
Ըստ հաղորդագրությունների՝ անկարգությունները սկսվել են Խալիսկո «Նոր սերունդ» թմրավաճառական կարտելի առաջնորդի սպանությունից հետո։
Ըստ տեղեկությունների՝ բախումների ժամանակ բանտարկյալների հանցակիցները կրակ են բացել բանտի վրա, ապա մեքենայով խփել դարպասներին և մտել հաստատություն։
Կրակոցների ժամանակ սպանվել է մեկ բանտապահ։


