20 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական խորհրդակցություններ.
տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

«Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային
անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք
են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության
և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա
է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության
Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։