24 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուշացումներ՝ Սոչիի օդանավակայանում․ հետաձգվել է նաև դեպի Երևան թռիչքը

Ուշացումներ՝ Սոչիի օդանավակայանում․ հետաձգվել է նաև դեպի Երևան թռիչքը

Սոչիի օդանավակայանում երեկվանից ժամանակավորապես սահմանափակում են թռիչքներն ու վայրէջքիները՝ անվտանգային նկատառումներից ելնելով․ գրում են ռուսական աղբյուրները։

«Երեկ 4 անգամ հայտարարվել է ժամանակավոր սահմանափակում։ Սոչիի օդանավակայանում աշխատանքները վերականգնվել են այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան՝ ժամը 08:04-ին»,- տեղակացրել է Ռոսավիացիան։

Ըստ Kuban24.tv-ի՝ օդանավակայանում փետրվարի 23-ի առավոտից սահմանափակումներ են մտցվել՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։

Օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:10-ի դրությամբ ուշացել է 60 թռիչք, այդ թվում՝ նաև Սոչի-Երևանը։ Դրանցից 27-ը չեն կարողացել մեկնել դեռ երեկվանից՝ փետրվարի 23-ի երեկոյից ի վեր: Ուշացել է 42 ժամանում։

Նշենք, որ «Fly One» ավիաընկերության Սոչի-Երևան չվերթը, որը նախատեսված էր երեկ ժամը 20։00-ին, ըստ էլեկտրոնային չվացուցակի՝ կկայանա այսօր։

Ռազմագերիներ