24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ զորքերը 100 տոկոսանոց պատրաստվածության են բերվել, բայց Թրամփը փորձում է ժամանակ շահել Իրանի հարցում․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ զորքերը 100 տոկոսանոց պատրաստվածության են բերվել, բայց Թրամփը փորձում է ժամանակ շահել Իրանի հարցում․ Սուրեն Սարգսյան

Ամերիկյան զինված ուժերը բերված են 100 տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջնական որոշումը իրենն է, սակայն նա դեռևս հապաղում է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

«Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը»,- գրել է նա։

Սարգսյանի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ներքաղաքական ռիսկերի նվազեցմամբ։

«Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենթի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետակններ կրկին կարող են միանալ իմպիչմենտին:

Ավելին, նրա նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնեցին իմպիչմենտի գործընթաց, ձևավորեցին հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ, ինչպես նաև ակտիվ քաղաքական և մեդիա արշավ ծավալեցին՝ գործընթացը հանրային օրակարգում պահելու համար, ինչի արդյունքում էլ շուրջ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:

Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»,- գրել է Սուրեն Սարգսյանը:

 

 

Ռազմագերիներ