22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան և սա Ռուսաստանի համար մեծ ռազմավարական պարտություն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան և սա Ռուսաստանի համար մեծ ռազմավարական պարտություն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը, չնայած իր ռազմական ջանքերին, այլևս չի հասնի Ուկրաինայի
դեմ պատերազմում իր նախանշած նպատակներին․
այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ներխուժման նպատակն էր՝ թույլ
չտալ Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն, սակայն գրեթե երկու տարվա պատերազմից
հետո Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ»,- նշել է Ստոլտենբերգը։

Ըստ Ստոլտենբերգի՝ Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան և սա Ռուսաստանի
համար մեծ ռազմավարական պարտություն է։ Նա վստահություն է հայտնել, որ մի օր Ուկրաինան
կհասնի իր նպատակին և կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Մոսկվան արդեն կորցրել է հարյուրավոր ինքնաթիռներ, հազարավոր տանկեր
և ունի 300 հազար սպանված ու վիրավոր զինվոր, պատերազմի պատճառով ավելացել է գնաճը
և նվազել է կենսամակարդակը, Ռուսաստանն այժմ քաղաքականապես ավելի մեկուսացված է, քան
նախկինում»,- նշել է  նա և հավելել, որ նշաններ
չկան, որ Պուտինը կփոխի իր բռնած ուղին մարտի 17-ին սպասվող նախագահական ընտրություններում
վերընտրվելուց հետո։