
Ջրհեղեղի վտանգ՝ Թուրքիայի եվրոպական հատվածի Էդիրնե քաղաքում (լուսանկարներ)
Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնե քաղաքում գետերի ջրի մակարդակը հասել է վտանգավոր շեմի․ գրել է Ermenihaber.am-ը։
«Մերիչ գետի ջրի ծավալի կտրուկ աճի հետևանքով Թունջա գետը սկսել է հետ մղվել, ինչի պատճառով քաղաքի կենտրոնում ջրի մակարդակը բարձրացել է։
Հնարավոր ջրհեղեղի վտանգի պայմաններում Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերի գլխավորությամբ ստեղծված ճգնաժամային շտաբի որոշմամբ` դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ և որոնողափրկարարական խմբեր։ Անվտանգության նկատառումներով փակվել է նաև Էդիրնեի պատմական կամուրջը։
Օժանդակ ուժեր են մեկնել նաև Յալովայից, Բուրսայից, Թեքիրդաղից և Սաքարիայից, որոնք տեղակայվել են քաղաքում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ներգրավվել գործողություններում»,- նշել է լրատվամիջոցը։


