24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք տրամադրել Ուկրաինային․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք տրամադրել Ուկրաինային․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ցանկանում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցել․ գրել է РИА Новости-ին։

«Լոնդոնը և Փարիզը պատրաստվում են Կիևին զինել միջուկային ռումբով։ Ռազմական գործողությունների ավարտին Կիևը կարող է հավակնել միջուկային զենք կամ մեկ այլ «կեղտոտ ռումբ» ստանալ Արևմուտքից»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հետախուզական ծառայության տվյալներով՝ «Գերմանիան խելամտորեն հրաժարվել է ծրագիր-գործողության մաս դառնալ»։

«Թե՛ Բրիտանիան, թե՛ Ֆրանսիան հասկանում են, որ Ուկրաինայի բանակն ի զորու չէ հաղթել Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով ակտիվորեն աշխատում են «միջուկային զենքի ծրագրի» շուրջ։ Կիևին տրամադրվելիք միջուկային զենքի տարբերակներից այժմ դիտարկվում է ֆրանսիական «M51.1» սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռի «TN75» փոքր չափի մարտագլխիկը»,- մանրամասնել է ծառայությունը։

Ռազմագերիներ