24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ մաղթում էին «անիծյալ և անգերեզման» մնալ, ի՞նչ քննարկեինք․ Թագուհի Ղազարյանը՝ եկեղեցուն առնչվող նախագծի մասին

Մեզ մաղթում էին «անիծյալ և անգերեզման» մնալ, ի՞նչ քննարկեինք․ Թագուհի Ղազարյանը՝ եկեղեցուն առնչվող նախագծի մասին

ԱԺ-ում եկեղեցուն պատկանող գույքի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իշխող ուժը եկեղեցու հետ չի խորհրդակցել՝ նախքան նախագիծը շրջանառության մեջ դնելը՝ հաշվի առնելով, որ այն ուղղված է հենց եկեղեցու ժառանգությանը։

«Նախապես ավելի արդյունավետ կլիներ և ավելի շատ խութեր կհաղթահարեինք, քան թե այն, ինչ դուք հիմա հնչեցնում եք, որ ընթացքում նոր շերտեր կներգրավեն և այլն։ Եթե նախապես քննարկեիք, թերևս ավելի լավ և ավելի խորը լուծումներ կունենայինք»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Արձագանքելով՝ նախագծի հեղինակ Թագուհի Ղազարյանը նշեց, որ թանգարանների, հուշարձանների հետ կապված հարցերում նախկինում Մայր Աթոռի հետ քննարկումներ եղել են։

«Ճիշտ կլիներ, երբ որ գաղափարից արդեն անցանք աշխատանքային փուլի քննարկման, կանչեինք հենց կոնկրետ պատասխանատուին բոլոր կրոնական կազմակերպություններից, որոնք տիրապետում են հուշարձանների հետ կապված հարցերին և քննարկենք իրենց հետ, բայց քանի որ Ձեր հարցը կոնկրետ Մայր Աթոռին է վերաբերում, մի քիչ անհարմար պահ էր այդ ժամանակ այնտեղ՝ Մայր Աթոռում զբաղված էին ինձ և իմ գործընկերներին նզովելով, «անիծյալ և անգերեզման», «սերնդե սերունդ աստանդական և անհայրենիք մնալու» մաղթանքներ հղելով։ Ի՞նչ ասեի, ասեի՝ կներեք, որ ասում եք «անգերեզման մնամ», ի՞նչ նկատի ունեք սրբազան։ Կամ յոթ սերունդ անիծյալ լինեմ․ ի՞նչ նկատի ունեք»։

Ռազմագերիներ