24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարկոբարոնի սպանություն և վտանգված ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ անկարգությունները չեն դադարում Մեքսիկայում 

Նարկոբարոնի սպանություն և վտանգված ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ անկարգությունները չեն դադարում Մեքսիկայում 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վտանգված է, քանի որ հայտնի նարկոբարոնի սպանությունից հետո ընդունող երկիր Մեքսիկայում քաղաքացիական անկարգություններ են սկսվել․ գրում է The Sun-ը։ 

Մեքսիկայի Խալիսկո նահանգում կիրակի անվտանգության ուժերը սպանել են «Նոր սերունդ» նարկոկարտելի առաջնորդ Նեմեսիո Ռուբեն Օսեգերա Սերվանտեսին, որը հայտնի է Էլ Մենչո մականունով։ Նրա սպանությունից հետո կարտելի անդամներն անկարգություններ են սկսել երկրի քաղաքներից մեկում, որը պատրաստվում է ֆուտբոլի երկրպագուներ հյուրընկալել ամռանը։

Ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունն այս տարի տեղի կունենա երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մեքսիկան, որը նշված երեք երկրներից ամենաֆուտբոլասերն է համարվում, կընդունի 13 խաղ Մեխիկո Սիթիում, Մոնտերեյում և ներկայումս շրջափակման մեջ գտնվող Գվադալախարայում։

Գվադալախարան, սակայն, ներկայումս ողողված է զինված մարդկանցով, որոնց մտքին մի բան է՝ վրեժխնդրությունը։

Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են զբոսաշրջիկները փախչում Գվադալախարայի օդանավակայանով, մինչդեռ կարտելի զինված անդամները կրակոցներ են արձակում քաղաքի փողոցներում, որոնք նմանվել են պատերազմական գոտու՝ այրված մեքենաներ, տներում ու հյուրանոցներում թաքնված զբոսաշրջիկներ ու տեղացիներ, արդեն իսկ հետաձգված ֆուտբոլային խաղեր։ 

Խալիսկոյում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, չեղարկվել են զանգվածային միջոցառումները։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին ամեն գնով խուսափել Գվադալախարա և նրա շրջակա շրջաններ այցելելուց։

Ռազմագերիներ