24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի և Լոնդոնի կողմից Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․ Պեսկով

Փարիզի և Լոնդոնի կողմից Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․ Պեսկով

Հենց սկզբից Ռուսաստանը հույս ուներ, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։ Մոսկվան դեռևս պահպանում է այդ հույսը ինչպես հայտնում է ТАСС-ը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ հույսը մեզ երբեք չի լքել։ Սկզբից ջանքեր են գործադրվել դա խաղաղ ճանապարհով ավարտելու համար։ Մշակվել է համաձայնագիր։ Ապա այս խաղաղ գործընթացին Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո հարցը վերադարձել է ռազմական հուն»,- նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Փարիզի և Լոնդոնի կողմից Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

«Դուք արդեն լսել եք մեր խորհրդարանի կոչերն Անգլիայում և Ֆրանսիայում իրենց գործընկերներին՝ խորհրդարանական հետաքննություններ ձեռնարկելու վերաբերյալ։ Սա բոլոր նորմերի և սկզբունքների, ինչպես նաև համապատասխան միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը, որ Փարիզն ու Լոնդոնն ակտիվորեն աշխատում են Կիևին միջուկային ռումբ և դրա մատակարարման միջոցներ տրամադրելու ուղղությամբ։

 

Ռազմագերիներ