24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայում կինը երեխա է լույս աշխարհ բերել՝ մահացած դոնորից արգանդի փոխպատվաստումից հետո

Մեծ Բրիտանիայում կինը երեխա է լույս աշխարհ բերել՝ մահացած դոնորից արգանդի փոխպատվաստումից հետո

Մեծ Բրիտանիայում կինը երեխա է լույս աշխարհ բերել՝ մահացած դոնորից արգանդի փոխպատվաստումից հետո գրում է Euronews-ը։

Մահացած դոնորից արգանդի փոխպատվաստման դեպքը Միացյալ Թագավորությունում իր տեսակի մեջ առաջինն է, իսկ Եվրոպայում՝ 3-րդը։

Գրեյս Բել անունով կինը, որը ծնվել էր առանց արգանդի, 2025 թվականի դեկտեմբերին կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է բերել առողջ տղայի՝ Հյուգո Ռիչարդ Նորման Փաուելին:

Փոխպատվաստման վիրահատությունից հետո Բելը ենթարկվել է արտամարմնային բեղմնավորման։

«Հույս ունեմ, որ մի օր մայրանալու այս տարբերակը կդառնա շատ ավելի հասանելի, որպեսզի ուրիշներն էլ ունենան նույն հնարավորությունը, ինչ ես», – ասել է Բելը։

Ռազմագերիներ