
Բայրամովը Թուրքիայի ու Վրաստանի պատվիրակություններին է ներկայացրել ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ իրավիճակը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի և Վրաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակություններին։
Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։
Քննարկման հիմնական թեմաներն են եղել էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և հաղորդակցական նախագծերը, այդ թվում՝ Միջին միջանցքի զարգացումը, և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան։
Բացի այդ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետհակամարտային շրջանում տարածաշրջանում կայունության ապահովման, կարգավորման գործընթացի և այս առումով՝ խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ:
Բայրամովը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը։


