24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. դեսպան

Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. դեսպան

Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը:

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թ. ապրիլին։

«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է` ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծեց դեսպանը։

Մեր մյուս հարցին` արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց` այցը նախապես պլանավորված էր։

«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,- վստահեցրեց դեսպանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ