24 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը. պատգամավոր

Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը. պատգամավոր

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։

Վստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։

Ինձ դիմում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով։ Հատկապես ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս։

Նկարագրված խնդիրների պարզաբանման վերաբերյալ գրավոր հարցումներ եմ ուղղել պատկան մարմիններին»,- նշել է նա:

 

Ռազմագերիներ