
Իրանում հակակառավարական ցույցերի գործով մահապատժի առաջին վճիռն է կայացվել
Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել հակակառավարական ցույցերի մասնակից Մոհամմադ Աբբասիին․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ սա հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերի հետ կապված առաջին նման դատավճիռն է։ Աբբասին մեղադրվում է «Աստծո դեմ թշնամանքի» համար։
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի դատական համակարգը դեռևս չի հրապարակել Մոհամմադ Աբբասիի դեմ կայացված դատավճիռը, և որ Իրանի Գերագույն դատարանը դեռևս չի հաստատել այն։
Աղբյուրը հավելել է, որ Աբբասին մեղադրվում է անվտանգության աշխատակցի սպանության համար, ինչը նրա ընտանիքը հերքել է։
Հիշեցնենք, որ անկարգությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Թեհրանին, որ մահապատիժներ իրականացնելու դեպքում կարող է ռազմական գործողություններ սկսել երկրում։


