
Հակառակորդներին չի հաջողվում ռազմավարական պարտության ենթարկել Ռուսաստանին․Պուտինի ելույթը՝ կետերով
Տեղեկություններ կան «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» խողովակաշարերի դեմ հարձակում նախապատրաստելու մասին․ այսօր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ներկայացնում ենք նրա ելույթը՝ կետերով․
- Ռուսաստանի հակառակորդներն անում են ամեն ինչ՝ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում ձեռքբերումները խաթարելու համար։
- ԱԴԾ-ն պետք է ուժեղացնի Պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության պաշտոնյաների, լրագրողների, կամավորների և հասարակական կարծիք արտահայտողների անվտանգությունը։
- Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է, հիմնականում դրանք ուկրաինական հետախուզական ծառայությունների ձեռքի գործն են։
- Անհրաժեշտ է ուժեղացնել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև հանրային հավաքատեղիների հակաահաբեկչական անվտանգությունը։
- Հակառակորդները հասկանում են միջուկային բաղադրիչ օգտագործելու փորձի հնարավոր հետևանքները։
- Նրանց չի հաջողվում ռազմավարական պարտության ենթարկել Ռուսաստանին։ Ոչ մի ձև չի ստացվում։ Բայց նրանք դա այնքան են ուզում։ Նրանք չեն կարողանում ապրել առանց դրա, կամ կարծում են, որ չեն կարողանա։ Նրանք անպայման պետք է հաղթեն Ռուսաստանին։ Փնտրում են ցանկացած միջոց… Նրանք իրենց կհասցնեն ինչ-որ ծայրահեղ կետի, հետո կզղջան դրա համար։


