09 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրի տնօրենը հրաժարական է տվել

Լուվրի տնօրենը հրաժարական է տվել

Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը իր հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ հաղորդում է Franceinfo ռադիոկայանը։

«Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը իր հրաժարականի դիմումը ներկայացրել է Էմանուել Մակրոնին երեքշաբթի՝ փետրվարի 24-ին։ Ֆրանսիայի նախագահն ընդունել է նրա հրաժարականը՝ այդ քայլն անվանելով պատասխանատվության դրսևորում», – ասված է հաղորդագրության մեջ։

Դե Կարն արդեն ներկայացրել էր հրաժարականի դիմում 2025 թվականի հոկտեմբերին, սակայն Մակրոնը մերժել էր նրա դիմումը թանգարանում կայանալիք վերականգնման աշխատանքների ֆոնին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026