25 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
39-ամյա կին վարորդը Վարդենիկում բախվել է քարե պատնեշին և տեղում մահացել․ Shamshyan.com

39-ամյա կին վարորդը Վարդենիկում բախվել է քարե պատնեշին և տեղում մահացել․ Shamshyan.com

Փետրվարի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմինե Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիկ գյուղի 26-րդ փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ռազմագերիներ