25 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը և ԱՄՆ-ն ձեռնպահ են մնացել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի քվեարկությունից

Հայաստանը և ԱՄՆ-ն ձեռնպահ են մնացել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի քվեարկությունից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» վերնագրով բանաձև:  Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ 107 երկրների ներկայացուցիչներ քվեարկել են փաստաթղթի օգտին, որը հաստատում է Ուկրաինայի «ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության իրավունքն իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի քվեարկությունից։ Տասներկու երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը և Հյուսիսային Կորեան, դեմ են քվեարկել Կիևի կողմից պատրաստված փաստաթղթին։ Հիսունմեկ պետություն ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Հայաստանը, Բրազիլիան, Հունգարիան, Ղազախստանը, Սերբիան, Միացյալ Նահանգները և Ուզբեկստանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերն, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևերի, իրավաբանորեն պարտադիր չեն

Ռազմագերիներ