25 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ շփման և ռուս կանանց հետ սիրային կապերի համար

Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ շփման և ռուս կանանց հետ սիրային կապերի համար

Ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից՝ հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար՝ խոստովանելով, որ ամուսնացած ժամանակ սիրային կապեր է ունեցել, այդ թվում՝ ռուս կանանց հետ հաղորդում է Wall Street Journal-ը։

«Նա ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամից՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար՝ ընդունելով սխալները, որոնք ստվեր են գցել բարեգործական հիմնադրամի վրա, բայց պնդելով, որ ինքը որևէ կապ չունի նրա հանցագործությունների հետ», – հաղորդում է հրատարակությունը։

Գեյթսը նաև խոստովանել է, որ երկու սիրային կապեր է ունեցել ռուս կանանց հետ։

«Ես ոչ մի անօրինական բան չեմ արել… մեծ սխալ էր ժամանակ անցկացնել Էփշտեյնի հետ… ես սիրային կապեր ունեի ռուս բրիջ խաղացողի և ռուս միջուկային ֆիզիկոսի հետ», – թերթը մեջբերել է Գեյթսի խոսքերը։

Ռազմագերիներ