25 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղությունն ուժի միջոցով». որպես «խաղաղության նախագահ»՝ Թրամփը վերջ է դրել ութ երկարատև հակամարտությունների․ Սպիտակ տուն

«Խաղաղությունն ուժի միջոցով». որպես «խաղաղության նախագահ»՝ Թրամփը վերջ է դրել ութ երկարատև հակամարտությունների․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ առաջին տեղում կդնի ամերիկացի ժողովրդին, և դա ներառում է նրա անսասան նվիրվածությունն «Ամերիկան առաջին տեղում» արտաքին քաղաքականությանը: «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքի վրա հիմնված համարձակ գործողությունների միջոցով՝ նախագահ Թրամփը վերջ է դրել հակամարտություններին, վերացրել սպառնալիքները և վերականգնել ԱՄՆ ռազմական գերիշխանությունը՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելով ամերիկացիների համար և վերականգնելով Միացյալ Նահանգների նկատմամբ հարգանքը համաշխարհային ասպարեզում: Այս մասին նշվել է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, որտեղ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։

«Որպես «խաղաղության նախագահ»՝ Թրամփը վերջ է դրել ութ երկարատև հակամարտությունների։ Դրանք են Կամբոջայի և Թաիլանդի, Պակիստանի և Հնդկաստանի, Կոսովոյի և Սերբիայի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Կոնգոյի և Ռուանդայի միջև հակամարտությունները», – նշվել է հաղորդագրությունում։

Հավելվել է, որ Գազայի խաղաղության ծրագիրն ապահովել է մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը։ Տարածաշրջանային անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար ստեղծվել է «Խաղաղության խորհուրդ, որը հիմք է հանդիսացել Մերձավոր Արևելքում հաստատուն կայունության համար»։

Ընդգծվել է, որ Թրամփն ապահովել է պատմական համաձայնագիր, որը պահանջում է ՆԱՏՕ-ի անդամներից բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը։

Ռազմագերիներ