
Ադրբեջանցի փոխնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հայ գերիների «դատավարությունների» ու TRIPP-ի մասին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։
Իր ելույթի ընթացքում նա խոսել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև Վաշինգտոնի համաձայնագրից բխող հարցերին, այդ թվում՝ «Թրամփի երթուղու»՝ TRIPP-ի ներդրմանը տարածաշրջանային զարգացման գործում։ Հատկանշական է, որ գերատեսչության հայտարարությունում կրկին կիրառվել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Բացի այդ՝ ադրբեջանցի փոխնախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների կեղծ դատավարություններին՝ պնդելով, թե դրանք անցկացվել են «միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության համաձայն»։


