
Իմ հաշվարկներով՝ տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու․ Գևորգ Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Իմ հաշվարկներով՝ տարեկան լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու որոշմանը։
«Դրա մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ մենք տեսնում ենք: Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ հնարավոր է՝ պետք լինի բյուջեի մասին օրենքում փոփոխություն անել կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված։
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան։


