25 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով ենք՝ ամեն ինչ արագ կզարգանա․ թուրք պաշտոնյան՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Հուսով ենք՝ ամեն ինչ արագ կզարգանա․ թուրք պաշտոնյան՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. hայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Նա նշել է, որ այս գործընթացները զուգահեռ են ընթանում։

«Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգն այլևս չի որոշվի հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարգավաճմամբ և զարգացմամբ։ Առաջ շարժվելով՝ մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա», – նշել է նա։

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչպես հացահատիկի տեղափոխումը Ղազախստանի և Ռուսաստանի միջով, այնպես էլ առևտրային կապերի սկիզբը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը վստահ է իր վրա։

Ըստ նրա՝ Ադրբեջանը սկսել է համաձայնագրերը փուլ առ փուլ իրականացնել, ըստ էության՝ նույնիսկ մինչև նախատեսված համաձայնագրի պաշտոնական ստորագրումը և իրավական պարտավորությունների ստեղծումը, ինչն, ըստ թուրք պաշտոնյայի, շատ կարևոր ցուցանիշ է։

Ռազմագերիներ