
Ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակների աճով․ ՀՎԿ
Համաձայն ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ մոտակա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով։
«Բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է՝
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային»,- ասված է ՀՎԿ-ի տարածած հաղորդագրությունում:


