
Ընդդիմադիր պատգամավորը եղել է «Վարդաշեն» ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին․ Facebook-ի էիր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ա. Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ, նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր ողջ գույներով։
Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։
Ազատությո՛ւն, բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է նա։


