25 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը

Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը

ԱՄՆ-Իրան հնարավոր ռազմական բախման մասին խոսակցությունների ֆոնին «Bloomberg»-ը գրում է, որ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «AWACS» օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռները ուժեղացրել են Իրանի օդային տարածքի մշտադիտարկումը. գրում է Ermenihaber-ը։

«Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին այդ թռիչքների հաճախականությունը աճել է։ Աղբյուրների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դիտարկման առաջնահերթությունները ռուսական ուղղությունից մասամբ տեղափոխվել են դեպի Իրանը։

Նյութում նշվում է նաև, որ Անկարան գնահատում է Իրանի դեմ հնարավոր հարվածի դեպքում առաջացող ռիսկերը՝ հատկապես փախստականների հոսքի հավանականությունը։ Քննարկվում են ինչպես սահմանին ժամանակավոր ճամբարների ստեղծման, այնպես էլ միգրացիոն հոսքերը կանխելու տարբերակներ։

Միաժամանակ ընդգծվում է, որ թուրքական բանակի կողմից սահմանը հատելու կամ «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը կարող է օրակարգ մտնել միայն Իրանում լուրջ անկայունության դեպքում։

«Bloomberg»-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում արդեն ուժեղացրել է ռազմական ներկայությունը՝ տեղակայելով լրացուցիչ ինքնաթիռներ և ավիակիրներ։ Թուրքիան, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, հրապարակայնորեն հանդես են եկել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեմ»,- նշում է կայքը։

 

Ռազմագերիներ