25 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստորեն, կառավարությունը, որ ուզում է, միջամտում է․ Արփինե Հովհաննիսյան

Փաստորեն, կառավարությունը, որ ուզում է, միջամտում է․ Արփինե Հովհաննիսյան

Մեզ տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում «Վեոլիա ջուրը» չի փոխի ջրամատակարարման գրաֆիկը: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների այսպիսի կազմակերպված դիմադրության արդյունքում, ՀՀ կառավարությունը, որ ուզում է` միջամտում է. Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ես առաջիկայում կներկայացնեմ` է՞լ որտեղ ու ինչպես միջամտեն, որ վատ ջուր չխմենք: Նախընտրական շրջանը գոնե մի օգուտ կտա: Հետո «Վեոլիան» կանի այն, ինչ պիտի անի»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ «Վեոլիա ջրի» որոշման մասով դիմելու է «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով»։

Իսկ գործադրից տեղեկացնում են, որ կառավարության միջամտության արդյունքում՝ ընկերությունը ջրամատակարարման գրաֆիկում փոփոխություն չի անի։

Ռազմագերիներ