25 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք․ Արման Թաթոյան

Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մեկնաբանել է թոշակների բարձրացման մասին տեղեկությունը։

«Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։

Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։

2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ ստացող մարդը կարողանա նվազագույն մթերքներ ձեռբերել․ որպեսզի գոյատևի և սովից չմահանա։
Բացի պարենային զամբյուղից, կա նաև նվազագույն սպառողական զամբյուղ՝ 78,836 դրամ։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն պարենային զամբյուղը, այլ նաեւ հագուստի, լույսի, ջրի, գազի և այլ վճարները։

Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման, ոչ թե արժանապատիվ կյանքի մակարդակում։
Ամենակարեւոր դիտարկումներից. երբ կենսաթոշակների բարձրացումը հայտարարվում է ընտրություններից 3 ամիս առաջ, ապա սա ոչ թե բարեփոխում է, այլ մեր հայրերի և մայրերի արժանապատվության ոտնահարում՝ քաղաքական հաշվարկներով։

Թոշակները, անկասկած, պետք է բարձրացվեն, բայց դա պետք է լինի մտածված քաղաքականություն, այլ ոչ թե ավագ սերնդի շահարկմամբ քաղաքական օգուտներ ստանալու ակցիա։

Մենք սոցիալական քաղաքականությունը կառուցելու ենք ոչ թե պատեհապաշտությամբ, այլ կյանքի որակի բարելավմանն ուղղված իրական ցուցանիշների վրա», – գրել է նա Facebook-ի իր էջում։

Ռազմագերիներ