
Մարզային ավտոճանապարհներին առկա է մերկասառույց․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։


