Թուրքիան կշարունակի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը՝ համաձայնեցնելով այն Ադրբեջանի հետ․ Ֆիդան
Մենք
կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի
հետ լիարժեք համակարգելով այն՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին
Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է
«Միլլիյեթ» պարբերականը։
Ֆիդանի խոսքով՝ «մի շարք երրորդ երկրների՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ
համառորեն մեղադրանքներ առաջադրելու փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը. այս
երկրները լավ բան չեն անում Հայաստանի համար»։
«3+3» հարթակը, որը մենք գլխավորում ենք Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում, առաջին
անգամ հանդիպում անցկացրեց Թեհրանում նախարարների մակարդակով։ Հաջորդ հանդիպումը կկայանա
Թուրքիայում 2024 թվականին»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։