26 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025-ին սպանվել է ռեկորդային թվով լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, մեծ մասը՝ Իսրայելի կողմից․ CPJ 

2025-ին սպանվել է ռեկորդային թվով լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, մեծ մասը՝ Իսրայելի կողմից․ CPJ 

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտարարել է, որ անցյալ տարի իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս սպանվել է 129 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից․ նրանցից երկու երրորդը սպանվել է Իսրայելի կողմից․ գրում է Reuters գործակալությունը։

Նյու Յորքում գործող CPJ կազմակերպությունը, որը փաստաթղթավորում է լրատվամիջոցների վրա հարձակումները, իր տարեկան զեկույցում նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ մամուլի աշխատակիցների սպանությունները ռեկորդային թիվ են գրանցել, և երկրորդ տարին անընդմեջ Իսրայելը պատասխանատու է դրանց երկու երրորդի համար։

Նշվում է, որ 2025 թվականին իսրայելական բանակի բացած կրակի հետևանքով զոհվել է 86 լրագրող, որոնց մեծ մասը պաղեստինցիներ էին, իսկ 31 մեդիա աշխատակից զոհվել է Եմենում հուսիների մեդիա կենտրոնի վրա հարձակման ժամանակ։

Զեկույցում նշվում է, որ սպանված 129 լրագրողներից առնվազն 104-ը զոհվել են հակամարտությունների պատճառով։ Բացի Գազայից և Եմենից, 9 լրագրող սպանվել է Սուդանում, իսկ 6-ը՝ Մեքսիկայում։ Չորս ուկրաինացի լրագրող սպանվել է ռուսական ուժերի կողմից, իսկ 3-ը՝ Ֆիլիպիններում։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չի արձագանքել CPJ-ի զեկույցին, սակայն հղում է կատարել ՌԴ արտաքին գործերի նախարարության նախկին հայտարարություններին, որոնցում Կիևը մեղադրվում է 2014 թվականից ի վեր ռուսական լրատվամիջոցներում աշխատող ավելի քան 60 անձանց մահվան համար։

Ռազմագերիներ