26 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլացի դերասանին սպանել են անչափահաս երեխաների և տարեց ծնողների աչքի առաջ   

Բրազիլացի դերասանին սպանել են անչափահաս երեխաների և տարեց ծնողների աչքի առաջ  

Բրազիլական Սալվադոր քաղաքում անհայտ անձինք կրակել են թատրոնի հայտնի դերասանի վրա։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրա տան բակում՝ նրա երեխաների և տարեց ծնողների աչքի առաջ․ հայտնում է G1-ը։

Հարձակման զոհը 33-ամյա Մոյզես Տրինդադե Բարբոսա Ֆերեյրան է։ Ըստ տեղեկությունների՝ մարդասպանները մոտեցել են նրա տանը և կրակ բացել զենքերից։

Նա ստացել է կյանքին սպառնացող լուրջ վնասվածքներ և մահացել է մինչև շտապօգնության ժամանումը։

Բահիա նահանգի ոստիկանությունն այժմ որոնում է զինված անձանց և պարզում է միջադեպի հանգամանքները

Դերասանը 1 տարի առաջ բացել է իր սեփական բարը, որն արագ դարձել է տեղացիների համար հայտնի հանդիպման վայր և տարածքի մշակութային կյանքի կենտրոն։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել համայնքային գործունեության մեջ, բեմադրել է ֆավելաներում կյանքի մասին պիեսներ, իսկ իր բլոգում կոչ էր անում գործողություններ ձեռնարկել հանցավոր աշխարհի դեմ:

Նրա մտերիմ ընկեր Ալան Կարդոսոն ասել է, որ Մոյզեսը բազմաթիվ ծրագրեր ուներ և անկեղծորեն փորձում էր օգնել մարդկանց դուրս գալ հանցավոր աշխարհից:

 

Ռազմագերիներ