26 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դրական արձագանքը մեծ է, քաղաքացիներն ուզում են ավելի շուտ միանալ ապահովագրության համակարգին․ Ավանեսյան

Դրական արձագանքը մեծ է, քաղաքացիներն ուզում են ավելի շուտ միանալ ապահովագրության համակարգին․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումն այնպիսի դրական արձագանքներ է գրանցել, որ մեր այն քաղաքացիները, որոնց ներգրավման շրջափուլն ավելի հետագայում պետք է լիներ, նախաձեռնում են և ուզում են շատ ավելի շուտ միանալ ապահովագրության համակարգին․ այսօր ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ առցանց տաքսու վարորդները նույնպես ուզում են միանալ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգին։

«Սա շատ դրական արձանագրում է։ Իհարկե, մենք որոշակի ժամանակ պիտի հատկացնենք հաշվարկներ իրականացնելու, հասկանալու համար, թե անձանց թիվը որքան է, և նրանց՝ համակարգին միանալու ձևաչափն ինչպես պետք է լինի։ Հիմա ընթանում են քննարկումները»,- ասաց նա։

Ռազմագերիներ