
Թոշակների բարձրացման այս տարվա բյուջետային բեռը կկազմի մոտ 80 մլրդ դրամ․ Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ կետերով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է լրագրողների՝ թոշակների բարձրացմանն առնչվող հարցերին։ Ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․
- Գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10,000 դրամով (շուրջ 667,000 շահառու):
- Որոշ տեսակների դեպքում, օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակի դեպքում, բարձրացումը կլինի ավելի մեծ:
- Շատ քիչ դեպքերում բարձրացումը կարող է կազմել 7–8 հազար դրամ՝ միջինից գրեթե կրկնակի բարձր կենսաթոշակ ստացողների համար:
- Այս տարվա լրացուցիչ բյուջետային բեռը կկազմի մոտ 80 միլիարդ դրամ, որը կֆինանսավորվի վերաբաշխումների միջոցով:
- Ստաժի հաշվարկման բազային գումարը 24,000 դրամից կբարձրանա 34,000 դրամի, ինչի արդյունքում ավելի մեծ ստաժ ունեցողները շարունակելու են ավելի բարձր կենսաթոշակ ստանալ:
- Հետվճարի (քեշբեքի) մեխանիզմը թույլ է տալիս մինչև 10,000 դրամ վերադարձ, ինչը կարող է ընդհանուր աճը հասցնել մոտ 20,000 դրամի:
- 65+ տարիք ունեցող կենսաթոշակառուները ներառված են առողջության ապահովագրության ծրագրում, որի համար պետությունը ամսական վճարում է 10,800 դրամ:
- Ինքնազբաղվածների համար համակարգային լուծումներ են նախատեսվում՝ ներառյալ 2028 թվականից գյուղացիական տնտեսությունների ընդգրկումը ապահովագրական համակարգում:
- Քաղաքական ուժերի քննադատությունները որակվել են որպես փոփոխական և ոչ բովանդակային, իսկ կառավարության քաղաքականությունը՝ ծրագրային և հետևողական:


