
«Վեոլիա ջուրը» պետականացնելու քննարկում չկա, և անհրաժեշտություն էլ, կարծում եմ, չկա. Գևորգ Պապոյան
«Վեոլիա ջուրը» պետականացնելու քննարկում չկա, և անհրաժեշտություն էլ, կարծում եմ, չկա. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության միջամտության շնորհիվ 24-ժամյա ջրամատակարարում է լինելու։ Լրագրողի հարցին՝ ի՞նչ միջամտություն է եղել, նա ասել է․ «Ասվել է, որ ջրամատակարարումը պետք է լինի 24-ժամյա, դրա համար ի՞նչ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, որ լինի 24-ժամյա, և որ Կառավարությունը կլուծի այդ խնդիրները»։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին, այդ թվում՝ նաև այս տարի, ՀՀ կառավարությունը միլիարդավոր դրամների ներդրումներ է անում ենթակառուցվածքներում․ «Երբ չես գողանում այդ գումարները, այլ տանում ես ու, օրինակ, ջրի ենթակառուցվածք ես սարքում, կարող ես քեզ թույլ տալ ասել՝ դու պարտավոր ես ապահովել 24-ժամյա ջրամատակարարում»։


