26 Փտր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օմանում ուղտերի գեղեցկության մրցույթի 20 մասնակից որակազրկվել է բոտոքս միջամտության պատճառով

Օմանում ուղտերի գեղեցկության մրցույթի 20 մասնակից որակազրկվել է բոտոքս միջամտության պատճառով

Օմանում անցկացվող ուղտերի գեղեցկության մրցույթի 20 մասնակից որակազրկվել է, երբ պարզվել է, որ նրանք ենթարկվել են կոսմետիկ միջամտությունների․ գրում է Daily Mail-ը։

Այս տարվա սկզբին Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացված մրցույթում գեղեցկության բարձր չափանիշները շատերին դրդել են դիմել խարդախության՝ օգտագործելով արգելված բոտոքս ներարկումներ՝ ուղտի շուրթերը մեծացնելու, մկանային հանգստացնող միջոցներ՝ դեմքի շարժումները մեղմելու և ներարկումներ՝ սապատը լայնացնելու համար։

Մրցույթին ներկա անասնաբույժներն առաջինն են եղել, որ նկատել են կոսմետիկ փոփոխությունները, որից հետո ուղտերը որակազրկվել են։

Նշվում է, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, որ նման մրցույթներին մասնակցող ուղտերը որակազրկվում են բոտոքսի և այլ կոսմետիկ միջամտությունների օգտագործման համար։ Պարսից ծոցի երկրներում պարբերաբար անցկացվում են ուղտերի գեղեցկության մրցույթներ։ Այս միջոցառումները կազմում են բեդուինական մշակույթի և ավանդույթների մաս․ դրանց մասնակցում են հազարավոր ուղտեր, որոնք մրցում են միլիոնավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակների համար։

 

Ռազմագերիներ