26 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների, այդ թվում՝ TRIPP-ի գոյությունը, բայց Վրաստանի մասին չհիշատակելը սխալ է․ Մակա Բոճորիշվիլի

Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների, այդ թվում՝ TRIPP-ի գոյությունը, բայց Վրաստանի մասին չհիշատակելը սխալ է․ Մակա Բոճորիշվիլի

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործում․ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ու Ադրբեջան նպատակ ուներ աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

Նախարարը նաև մեկնաբանել է տարածաշրջանային նախագծերից Վրաստանի հնարավոր բացառման մասին լուրերը։

«Երբ մենք խոսում ենք մեր տարածաշրջանի դերի մասին, և մենք հիմնականում խոսում ենք Միջին միջանցքի ու Վրաստանի կարևորության մասին այս համատեքստում, անհնար է թերագնահատել Վրաստանի դերը։ Դա անհնար է, որքան էլ որ փորձենք։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը (խմբ.- TRIPP նախագիծը), և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանի մասին չհիշատակելը սխալ է։ Վրաստանը միակ երկիրն է, որն ունի ելք դեպի ծով, և միայն սա բավարար է մեզ համոզելու համար, որ Վրաստանի դերը չի կարելի թերագնահատել»,- ընդգծել է Բոճորիշվիլին։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունների վերաբերյալ նա նշել է, որ Վրաստանը բաց է խորհրդակցությունների համար. «Մենք ակնկալում ենք հարաբերությունների վերանայում, որը թույլ կտա երկու երկրներին վերադառնալ փոխադարձ հարգանքի և հավասարության վրա հիմնված ռազմավարական գործընկերության: Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցություններ տեղի կունենան, և մենք կկարողանանք հաղթահարել Բայդենի վարչակազմի թողած իսկապես դժվար ժառանգությունը մեր հարաբերություններում»:

Ռազմագերիներ