
Իրանի երկնքում ամերիկյան անօդաչու է անհետացել
Ամերիկյան Defense Network պորտալը հրապարակել է հոդված՝ Իրանի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton անօդաչու սարքի անհետացման մասին․ գրում է EurAsia Daily-ն։
Ռազմական փորձագետների կարծիքով՝ անօդաչու սարքը, հնարավոր է, վնասազերծվել է ռուսական կամ չինական համակարգերով։
«Ժամանակակից անօդաչու սարքն անհետացել է ռադարներից Պարսից ծոցի վրա՝ Իրանի հարավում, 2026 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին՝ աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Անօդաչու սարքը թռիչքն սկսել է Աբու Դաբիից՝ կատարելով պլանային հետախուզական թռիչքներ մոտավորապես 10 կիլոմետր բարձրության վրա, այնուհետև նրա հետ կապը կորել է», – նշում է կայքը։
Մասնագետները վստահ են, որ սարքը չի խոցվել, այլ վնասազերծվել է։ Նրանց խոսքով՝ սարքի անհետացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը հասել է կրիտիկական կետի»։


