
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում չունենք․ Սերժ Սարգսյան
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում չունենք․ այսօր հերթական դատական նիստից հետո ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դեռ չունենք որոշում, և դա զարմանալի չէ։ Առաջին հայացքից թվում է՝ հեշտ բան է՝ մասնակցում ենք, կամ ոչ, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»,- ասել է նա։


