26 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք տղա էինք ու պահեցինք Արցախը․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

Մենք տղա էինք ու պահեցինք Արցախը․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

Հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը կետերով՝ ներկայացնում ենք ստորև․

  • Բոլոր ուսումնասիրություններով՝ մենք այսօր անցողիկ ձայն ունենք, բայց կան հանգամանքներ, որոնց ճշգրտումից հետո կորոշենք՝ ընտրությանը մասնակցե՞լ, թե՞ ոչ։
  • Այո՛, մենք պատրաստվում ենք շարունակել մեր պայքարը՝ շատ մեծ ինտենսիվությամբ և կարծում եմ մեր մինչև մեր հաջորդ հանդիպումը իմչպիչմենտի մասին նոր բան կլսեք։
  • Մի բան էր այն ժամանակվա ադրբեջանցիների գալը, մեկ այլ բան՝ հիմիկվա ադրբեջանցիների գալը, ձեզ համար տարբերությունն ակնհայտ չէ՞:
  • Ժուլիկություն է, միջին կենսաթոշակի չափի վրա դա նվազագույն ազդեցություն է ունենալու։
  • Ընտրությունները շատ վաղուց կեղծվում են և դա ոչ մեկ չի կարող ժխտել․ շատ վաղուց «յաշիկ լցնել» չկա, բայց ձերբակալությունները, պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսվեն ոչ ընտրական տարում․ էդ բոլորը խախտումներ են։
  • Մենք տղա էինք ու պահեցին Արցախը․ Տեր-Պետրոսյանի խոսքը գործող իշխանություններին էր ուղղված։
  • Ինչքան որոշակի նյուանսներ կամ մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապ ավելանում է Մեղրիի հետ կապված։
  • TRIPP-ի մասին արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մետր լայնություն ունենա, բայց, հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը, կարող է 5 կիլոմետր էլ լինի, կարող է 10 կիլոմետր էլ լինի, բա տագնապ չառաջանա՞։
  • ԱՄՆ փոխնախագահը Բաքվում TRIPP-ի մասին պայմանագիր է ստորագրել, բա դա մեր տարածքը չի՞, առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում։

 

 

Ռազմագերիներ