
Խաղաղության և պատերազմի արանքում ընկած տարածությունը դյութիչ է, բայց ոչ անծայրածիր․ Սենոր Հասրաթյան
Խաղաղության արևը երկար չի շողա․ Facebook-ի իր էջում գրառում է արել Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն ու այն վերնագրել «Անհասցե ուղերձ»։
«Հետո կլինի հորդառատ անձրև, իսկ դա նշանակում է, որ սելավից փրկվելու համար ոչ միայն պետք է տարվել արևի շռայլ շողերով, այլև պատրաստվել հորդառատ տեղումների։
Խաղաղության և պատերազմի արանքում ընկած տարածությունը դյութիչ է, բայց ոչ անծայրածիր։
Գարնան արևից հետո հաճախ է անձրև լինում, որոշ դեպքերում, անգամ՝ տեղատարափ։
Երկինքը հուշում է, որ մենք ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում, իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ։
Առջևում անձրևոտ գարունն է»։


