20 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը 4 ժամով դադարեցրել է կրակը Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ միջոցների հասանելիությունն ապահովելու համար

Իսրայելական բանակը 4 ժամով դադարեցրել է կրակը Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ միջոցների հասանելիությունն ապահովելու համար

Իսրայելական բանակը կրկին դադար է հայտարարել Գազայի հատվածի հարավում
ծավալած ռազմական գործողություններում՝ տեղի բնակիչներին կենսականորեն անհրաժեշտ միջոցների
հասանելիությունն ապահովելու համար։ Դադարը կտևի չորս ժամ. այս մասին հաղորդել է Պաղեստինի
տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը․
փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ ասվում
է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ապահովում է մարտավարական դադարները հումանիտար
նկատառումներով, որպեսզի խաղաղ բնակչությանը թույլ տա համալրել ուտելիքի և ջրի պաշարները:

«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, դադարը սահմանվում է Ռաֆահի Ալ Սալյամի
շրջանում ժամը 10:00-ից մինչև 14։00-ն (խմբ․՝ Երևանի ժամանակով ժամը 12:00-ից մինչև
16:00-ը)»,- ասված է վարչության X-ի միկրոբլոգում։