28 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել թալիբների դեմ

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել թալիբների դեմ

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Քաբուլում, ինչպես նաև Ղանդահար և Պակտիա նահանգներում գտնվող թալիբների ռազմական թիրախներին՝ ի պատասխան հինգշաբթի օրը սահմանային հրետակոծության։

The Guardian-ը նշում է, որ երկրների միջև սրացումը տեղի է ունեցել ի հեճուկս Քաթարի միջնորդությամբ 2025 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Աֆղանստանում թալիբների դեմ «բաց պատերազմի» մեկնարկի մասին։ Պակիստանը պնդում է, որ սպանել է 133 աֆղանստանցի զինվորի և ոչնչացրել 27 հենակետ։ Քաբուլը հայտարարել է, որ սպանվել է 8 աֆղանստանցի զինվոր, 11-ը՝ վիրավորվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026