28 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 2-ին կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը․ տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլցը։

«Առաջին տիկին Մելանյա Թրամփը պատրաստվում է ՄԱԿ-ում պատմություն կերտել՝ ստանձնելով նախագահողի դերն այն պահին, երբ Միացյալ Նահանգները ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահությունը՝ ընդգծելու կրթության դերը հանդուրժողականության և համաշխարհային խաղաղության խթանման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռոտացիոն նախագահությունը շուտով կփոխանցվի Միացյալ Նահանգներին։ Սակայն սա կլինի առաջին դեպքը, երբ նիստը կգլխավորի գործող նախագահի կինը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026